Փրկարարները սահմանազատել են տարածքը
Օգոստոսի 29-ին, ժամը 11:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում փլուզվել է Կալինինի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող երկհարկանի շինության փայտե դեկորատիվ մասը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի շինության (մոտ 390 քմ) ճակատային փայտե դեկորատիվ մասը (մոտ 18 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: