Բաժիններ՝

Հուսադրող ապագա՝ ամուր տանիքի տակ Բնակարանաշինություն Թաթուլ գյուղում

Մկրտչյանների բազմանդամ ընտանիքն ապրում է Արագածոտնի մարզում՝ Արտենի լեռան հարավարևելյան ստորոտին գտնվող Թաթուլ գյուղում: Մոտ տասը տարի ընտանիքն ապրել է խարխլված տանիքով ու բնակարանային տարրական պայմաններից զուրկ, պանելային կիսակառույց տանը, որի պատերը ցրտից ու խոնավությունից բորբոսնել ու սևացել են:

Նոր՝ վարդագույն տուֆով պատված կառույցն, այժմ բացարձակ նման չէ հին տանը. արդեն մի քանի ամիս, ընտանիքի հայրը՝ Վոլոդյան, գիշեր-ցերեկ շինարարական աշխատանքներ է իրականացնում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակներում: Նա հասցրել է ոչ միայն ամրացնել ու հաստացնել բարակ պատերը, այլև նոր հարմարություններ ստեղծել:

«Չեք կարող պատկերացնել, թե ինչ երջանկություն է, երբ գիշերը հոգնությունից չես կարողանում քնել և չես էլ ուզում քնել. օր առաջ ցանկանում ես ավարտել շինարարությունը, որի մասին տարիներով երազել ես: Մուրճի ամեն հարվածի հետ մեծանում է նաև ապագայի նկատմամբ հույսն ու հավատը: Անչափ շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Վոլոդյան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերը միացել են ընտանիքին՝ հատակի բետոնացման աշխատանքներն իրականացնելու համար: Կողմերի աջակցության արդյունքում, Մկրտչյանների տունը նոր ու ամուր տեսք  կունենա:

«Ավելի քան տասը տարի, մեր գործընկերների հետ ձգտել ենք տանիք ստեղծել դրա անհրաժեշտությունն ունեցող շատ ընտանիքների համար, քանի որ ամուր տանիքը նաև ամուր ընտանիքի խորհրդանիշ է: Հուսով եմ, որ շինարարական հրապարակում կամավորների դրսևորած նվիրումն ու ջանասիրությունը դրական լիցքեր են փոխանցելու և՛ իրենց, և՛ այս տանն ապրողներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Արդեն տասը տարի աշխատում ենք տան խնդիր ունեցող ընտանիքների հետ: Հասցրել ենք արձանագրել, որ ընտանքիների համար առավել կարևորը ոչ թե կոնկրետ իրականացվող շինարարությունն է, այլ այն հույսն ու դրական լիցքերը, որը նրանք ստանում են ծրագրի շնորհիվ: Կարևոր է այն, որ աջակցություն ստացող ընտանիքը հավատում է սեփական ուժերին, լուծումներ է գտնում և արժանապատիվ օգնություն ստանալով՝ պատրաստակամություն դրսևորում տան խնդիր ունեցող այլ ընտանիքներին աջակցության հարցում: Դա շատ արժեքավոր է»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

* * *

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

***

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը¦ բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  650 ավելի  ընտանիքների:

Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս