Բաժիններ՝

ՀՀ քաղաքացիություն ստացած և զինված ուժերում հաշվառված Դեն Բիլզերյանը օտարերկրյա ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է

Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանի այցը Հայաստան օտարերկրյա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Այցին մանրամասն անդրադարձել է բրիտանական Daily Mail-ը, որը գրում է՝ Բիլզերյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել ու հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում՝ ինչպես պահանջում է երկրի օրենքը:

Լրատվամիջոցը նշում է, որ Դենը Հայաստան է ժամանել եղբոր հետ: «Բիլզերյանը, ով ինստագրամում 24 մլն հետևորդ ունի, տոնել է քաղաքացիություն  ստանալու փաստը հայ զինվորների հետ «վարժանքներով»,- գրում է Daily Mail-ը՝ հրապարակելով Արցախի Հանրապետություն կատարած այցից լուսանկարներ: Բրիտանական լրատվամիջոցը հրապարակել է նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Դեն Բիլզերյանը կրակում խոշոր տրամաչափի զենքերից ու թռչում ռազմական ուղղաթիռով:

ՀՀ քաղաքացիություն ստանալու, խոշոր տրամաչափի զենքերից կրակելու փաստին անդրադարձել է նաև ժամանցային The Blast կայքը՝ նշելով. «Ինչպես երևում է, Բիլզերյանը շատ է սիրելու իր նոր հայրենիքը»:

Հայաստան այցին ու դրա մանրամասներին անդրադարձել են մի շարք այլ լրատվամիջոցներ ևս:

Ինքը՝ Դեն Բիլզերյանը, ժամեր առաջ սոցցանցերում հրապարակել է լուսանկար Արցախի Հանրապետությունից, որում նա կրակում է ականանետից՝ գրելով. «Առաջին օրը որպես Հայաստանի քաղաքացի»:

View this post on Instagram

First day as Armenian citizen

A post shared by Dan Bilzerian (@danbilzerian) on

Դենը եղբոր՝ Ադամ Բիլզերյանի հետ Հայաստան էր ժամանել օգոստոսի 27-ին: Օգոստոսի 29-ին նա Հայաստանից կմեկնի Թայլանդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս