Բաժիններ՝

Թրամփը ՀԴԲ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Չինաստանի կողմից Քլինթոնի փոստի «կոտրանքի» կապակցությամբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 28-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) եւ արդարադատության նախարարությանը (ԱՆ) կոչ է արել միջոցներ ձեռնարկել այն տեղեկատվության կապակցությամբ, թե ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական նամակագրությունը հափշտակվել է Չինաստանի ընկերության կողմից: Համապատասխան հաղորդագրությունը պետության ղեկավարը զետեղել է Twitter-ի իր էջում։

«Հիլարի Քլինթոնի էեկտրոնային նամակները, որոնցից շատերը բովանդակել են գաղտնի տեղեկատվություն, «կոտրանքի» են ենթարկվել Չինաստանի կողմից: Ավելի լավ է՝ հաջորդ քայլը լինի ՀԴԲ-ի եւ ԱՆ-ի կողմից, հակառակ դեպքում, նրանց մյուս բոլոր սխալներից հետո, դրանց նկատմամբ վստահությունն ընդմիշտ կվերանա»,- գրել է Թրամփը: 

Օգոստոսի 28-ին the Daily Caller-ը հայտնել է, որ Չինաստանի ընկերությունը, որը լեգալ գործում է Վաշինգտոնում, կարողացել է մուտք գործել Հիլարի Քլինթոնի անձնական սերվեր, երբ նա 2009 – 2013 թվականներին զբաղեցնում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս