«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան ԵՄ-ից ստանա այն, ինչի արժանի է». Չավուշօղլու
Եվրամիությանն անդամակցելը մնում է Անկարայի կարեւորագույն արտաքին քաղաքական խնդիրներից մեկը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է այցով Լիտվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:
«Ոչ մի կասկած չկա, որ մեր երկիրն այսուհետեւ էլ կմնա ՆԱՏՕ-ի անդամը եւ կձգտի ընդունվել Եվրամիություն»,-նշել է նա:
ԱԳ նախարարի խոսքով՝ եվրահանրակցությանը միանալու ճանապարհին Անկարայում Բրյուսելից որեւէ ավելորդ ներողամտություն չեն ակնկալում:
«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան ԵՄ-ից ստանա այն, ինչի արժանի է»,-ասել է Չավուշօղլուն եւ հավելել, որ «Թուրքիան ԵՄ-ից հստակ ազդանշան է ակնկալում» միությանն անդամակցության հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: