Բաժիններ՝

«Ես «Լիվերպուլի» չոր խաղերի գլխավոր պատճառը չեմ». Ալիսոն Բեքեր

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը կիսվել է թիմի կազմում անցկացրած իր առաջին խաղի մասին մտքերով: ԱՊԼ-ի մեկնարկային 3 տուրերում բրազիլացին գոլ բաց չի թողել:

«Ես աշխատում եմ օգնել թիմին գնդակի խաղարկման ժամանակ: Եթե ծագում են իրավիճակներ, որոնցում պահանջվում է դրիբլինգ, ես ամեն ինչ շատ զգույշ եմ անում: Դա կարող է վտանգավոր լինել, բայց դա խաղի մասն է: Մենք խաղը կառուցում ենք ներքևից, դա թիմի խաղաոճի մի մասն է: Սխալներ կարող են առաջանալ, բայց մենք ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատում ենք, որպեսզի խաղի ժամանակ ամեն ինչ ճիշտ լինի:

Ես իմ ներդրումն եմ անում խաղի մեջ, բայց ես չոր խաղերի գլխավոր պատճառը չեմ: Եթե մենք բաց չթողնենք, ապա մոտ կլինենք հաղթանակներին, չէ՞ որ մեր հարձակումը շատ ուժեղ է: Հուսով եմ՝ մենք կշարունակենք գնալ այդ ճանապարհով»,- Ալիսոնի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս