Բաժիններ՝

Ջենովայի կամուրջը կվերականգնի Fincantieri նավաշինական խումբը

Autostrade per l՚Italia ընկերությունը, որն զբաղվում է երկրի վճարովի ավտոճանապարհների մեծ մասի, այդ թվում՝ A10 ավտոճանապարհի, կառավարմամբ եւ սպասարկմամբ, պետք է փող հատկացնի Ջենովայում փլուզված ավտոմոբիլային կամրջի վերականգնման համար, սակայն դրա վերականգնմամբ կզբաղվի մեկ այլ ընկերություն:

Այդ մասին հայտնել է Իտալիայի ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարար Դանիլո Տոնինելին: Օգոստոսի 14-ի կեսօրին Ջենովայում փլվել է A10 ավտոճանապարհի այսպես կոչված «Մորանդիի կամրջի» հիմնական հենասյուներից մեկը եւ կամրջամասի մի մեծ հատվածը: Այս ողբերգության զոհ է դարձել 43 մարդ:

«Այն, որ Autostrade per l՚Italia-ն պետք է վերականգնի կամուրջը, որոշված է, բայց վնասի փոխհատուցման իմաստով: Հաշվի առնելով հսկայական բարոյական եւ քաղաքացիական վնասը՝ բնական Է, որ այս ընկերությունը պետք է փող հատկացնի, բայց նաեւ բնական է, որ նա չի կարող զբաղվել վերականգնմամբ:

շԴա թելադրված է ընտանիքների եւ քաղաքացիների նկատմամբ հարգանքով»,-հայտարարել է տրանսպորտի նախարարության ղեկավարը՝ հանդես գալով Radio Anch՚io ռադիոկայանի եթերում: «Autostrade-ը կտա փողը, բայց կամրջի վերականգնմամբ կզբաղվենք մենք»,-ընդգծել է Տոնինելին: Նրա խոսքով՝ շատ հավանական է, որ «Մորանդիի կամուրջը» կվերականգնի Fincantieri խոշորագույն ազգային նավաշինական խումբը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս