Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 80-ը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու հեմոռագիկ տենդով հիվանդանալու հաստատված դեպքերի թվաքանակը գերազանցել է 80-ը:
Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը: Օգոստոսի 26-ի տվյալներով՝ գրանցվել է էբոլայի 111 դեպք: Դրանցից 83-ը հաստատված են:
Բացի այդ, գրանցվել է 75 մահ»,-ասել է նա: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) տվյալներով՝ էբոլայով վարակվելու հաստատված դեպքերի թվում պացիենտների 24 տոկոսը երեխաներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: