Հայտնի է՝ Էրդողանի առաջիկա արտագնա այցերի գրաֆիկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին մի շարք կարևոր արտագնա այցեր է կատարելու: Մասնավորապես սեպտեմբերի 1-ին մեկնելու է Ղըրղըզստան, որտեղ հանդիպելու է նախագահի հետ։ Սպասվում է, որ օրակարգային հարցը լինելու է Ղըրղըզստանում գյուլենական համայնքի դեմ պայքարը: Բացի այդ քննարկվելու է երկու պետության միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու հարցը։

Սեպտեմբերի 7-ին Էրդողանը մեկնելու է Թեհրան, որտեղ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ Սիրիայի հարցով կայանալիք գագաթնաժողովին։ Սպասվում է, որ այդ գագաթնաժողովի օրակարգային հարցը կլինի Սիրիայի Իդլիբ նահանգի հարցը, որտեղ սկսվել են նոր բախումներ։ Կողմերը կխոսեն վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցների մասին։

Դրանից հետո Էրդողանը մեկնելու է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին, որը տեղի է ունենալու Նյու-Յորքում։

Աղբյուրը նշում է, որ Էրդողանի այցն ԱՄՆ մեծ կարևորություն ունի՝ հաշվի առնելով լարված թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Ընդ որում նշվում է, որ թուրք-ամերիկյան քաղաքական ճգնաժամն արծարծվելու է ՄԱԿ-ում։ Այդ հարցերով Էրդողանը մի շարք երկրների ղեկավարների հետ հանդիպումներ կունենա:

Հայտնի է նաև, որ Էրդողանը մասնակցելու է Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի մասնակցությամբ «Թյուրքախոս պետությունների խորհդի» նիստին։ Դրա վերաբերյալ առայժմ հստակ օր չի նշվում։ Հայտնի չէ նաև անցկացման վայրը։

Սեպտեմբերի 24-ին էլ Թուրքիայի նախագահը մեկնելու է Գերմանիա, որտեղ հանդիպելու է կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Երկու ղեկավարները խոսելու են թուրք-գերմանական հարաբերությունների կարգավորումից։

Haberler

Տեսանյութեր

Լրահոս