Բաժիններ՝

Ալեք Բոլդուինը Բեթմենի հորը կմարմնավորի Ջոկերի մասին նոր ֆիլմում. Variety

Դերասան Ալեք Բոլդուինը գերհերոս Բեթմենի հորը կմարմնավորի ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի՝ նոր ֆիլմում, որը Ջոկերի՝ DC Comics հրատարակչության կոմիքսների աշխարհի չարագործի մասին է: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:

Նրա տեղեկատվությամբ՝ դերասանն արդեն պարտավորագիր է ստորագրել Warner Brothers կինոընկերության հետ, որն զբաղվում է կինոնկարի արտադրությամբ: Պլանավորված է նկարահանումներն սկսել այս տարվա սեպտեմբերին:

Ջոկերի դերակատարը, ինչպես նշում է հանդեսը, լինելու է ամերիկացի դերասան Հոակին Ֆենիքսը, որը լայն հասարակայնությանը հայտնի է Հռոմի Կոմոդ կայսեր դերով Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմում (2000 թ.): Ռեժիսոր Ֆիլիփսը, ի թիվս այլ ֆիլմերի, նկարահանել է «Տղաների հավաքույթ՝ Վեգասում» կատակերգությունը (2009 թ.), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս