Արմավիր-Երևան երթուղին աշխատում է բնականոն հունով
Երեկ գործադուլ սկսած Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ղեկավարության և վարորդների հետ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի բանակցությունների արդյունքում այսօր առավոտից Արմավիր-Երևան երթուղին աշխատում է բնականոն հունով։
Պատկան մարմինների աջակցությամբ քայլեր են ձեռնարկվել երթուղում տեղ գտած ապօրինությունները և անօրինական փոխադրումները կանխելու ուղղությամբ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն