Չիլիում թունավոր ամպից տուժածների թիվը գերազանցել է 300-ը
Չիլիի Կինտերո եւ Պուչունկավի կոմունաներում թունավոր ամպից տուժածների թիվը գերազանցել է 300-ը: Այդ մասին հայտնել է Վալպարաիսո մարզի ղեկավար Խորխե Մարտինեսը: Ավելի վաղ հաղորդվել է, որ անցած շաբաթ թունավորման ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան հարյուր մարդ:
Արտակարգ էկոլոգիական դրության կապակցությամբ կոմունաների տարածքում հայտարարված է տագնապի «դեղին» մակարդակ եւ չեղարկված են դպրոցական պարապմունքները:
«Ներկայում գրանցված է 301 մարդ՝ թունավորումով, երեկ առավոտյան հաղորդվել էԷր 290 թունավորվածների մասին, նրանց ավելացել են եւս 11-ը»,-ասել է Մարտինեսը: Ավելի վաղ Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան հայտարարել է, որ իշխանությունները կոմունան պատած «դեղին ամպի» ծագման հետաքննություն են սկսել:
Օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Մարտինեսը հայտարարել է, որ ստուգումներ են կատարվել տարածաշրջանում գործող հիմնական ընկերություններում: Աղտոտում առաջացնող ածխաջրածինների արտանետման դեպքեր են հայտնաբերվել Nacional del Petroleo նավթընկերությունում: Մարտինեսը հավելել է, որ ստուգումները շարունակվելու են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: