Նանսենի անվան այգում քաղաքացին փակվել է ավտոմեքենայի մեջ և նշտարով վնասել ձեռքերը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի անվան այգում քաղաքացին փակվել է ավտոմեքենայի մեջ և նշտարով վնասել ձեռքերը. ավտոմեքենայի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Քաղաքացի՝ Վ. Մ.-ն (ծնված 1973 թ.) բացել է ավտոմեքենայի դուռը ներսից և հոսպիտալացվել «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ. փրկարարների կարիքը չկա: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: