Բաժիններ՝

Ալյոշա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

ՀՖՖ-ն ցավակցական ուղերձ է հղել Երեւանի «Արարատի» լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ:

«Օգոստոսի 26-ին երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է «Արարատի» լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: Հայաստանի ֆուտոբլի ֆեդերացիան իր խորին ցավակցություններն է հայտնում հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:

Տեղեկացնում ենք, որ հոգեհանգստի արարողությունը կկայանա օգոստոսի 28-ին՝ ժամը 18:00-ին, Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ), հուղարկավորությունը՝ օգոստոսի 29-ին, ժամը 13:00-ին»,- փոխանցմամբ, նշված է ՀՖՖ հայտարարությունում:

Ալյոշա Աբրահամյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 28-ին Գյումրիում (Լենինական): 1973-ին նա «Արարատի» կազմում դարձել էր ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: ԽՍՀՄ առաջնությունում Ալյոշա Աբրահամյանն «Արարատի» կազմում անցկացրել է 276 հանդիպում: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա զբաղվում էր մարզչական աշխատանքով:

2013թ. հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար Ալյոշա Աբրահամյանը պարգեւատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:

Օգոստոսի 28-ին Ալյոշա Աբրահամյանը կդառնար 73 տարեկան: Նա տեւական ժամանակ բուժվում էր հիվանդությունից։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս