Իրանն ու Սիրիան ստորագրել են ռազմական պայմանագիր

Օգոստոսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Սիրիա է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ամիր Հաթամին։

Վերջինս հանդիպումներ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սիրիացի գործընկերոջ Ալի Աբդալլահ Այուբի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը պատրաստակամ է աջակցել Սիրիային երկրի վերականգման գործընթացում։

Հաթամիի խոսքերով, այդ աջակցությունը կարող է լինել նաև պաշտպանության և մասնավորապես սպառազինությունների մշակման ոլորտներում։ Սիրիայի պաշտպանության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել իրանցի գործընկերոջ՝ Սիրիային իրանցի խորհրդականների կողմից ցուցաբերված հակաահաբեկչական պայքարում աջակցության համար։

Այցելության ընթացքում կողմերը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Նշենք, որ Իրանը Ռուսաստանի ու Թուրքիայի հետ համատեղ ակտիվ մասնակցություն ունի Սիրիայում հակաահաբեկչական պայքարում։

Պատրաստեց 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս