«Գահերի խաղի» նոր եթերաշրջանը կարող է հետաձգել
«Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանը կարող է թողարկվել ավելի ուշ, քան պլանավորված էր: Այդ մասին հայտնել է HuffPost-ը: Կինեմատոգրաֆիստ Ջո Բաուերի խոսքով, որը պատասխանատու է շոուի հատուկ վիզուալ էֆեկտների համար, նախագիծը 2020 թվականին կհավակնի «Էմմի» պարգեւին:
Մրցանակի անվանակարգման իրավունք ստանալու համար սերիալը պետք է թողարկվի 2019 թվականի հունիսի 1-ի եւ 2020 թվականի մայիսի 31-ի միջեւ ընկած շրջանում: Այսպիսով՝ եթերաշրջանի մեծ մասը կթողարկվի 2020 թվականի ամառվանից ոչ շուտ: Ավելի վաղ պատրաստվում էին «Գահերի խաղը» սերիալի ութերորդ եթերաշրջանը թողարկել 2019 թվականի ապրիլին:
Այդ դեպքում այն կարող էր «Էմմի» մրցանակին հավակնել արդեն 2019 թվականին: Այնուամենայնիվ, պարգեւի ներկայացուցչի խոսքով, կազմակերպիչները երբեմն բացառություն են անում, եւ եթե մի քանի էպիզոդներ թողարկվեն մինչեւ հաջորդ տարվա վերջը, ապա դրանք կարող են ներառվել հավակնորդների ցուցակում:
Ավելի վաղ բրիտանացի դերասանուհի Սոֆի Թյոռները հայտարարել էր, որ «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը ամենաարյունալին եւ հուզականը կդառնա սերիալի պատմության մեջ: «Գահերի խաղը» 2011 թվականից թողարկվում է HBO ալիքով: Յոթերորդ եթերաշրջանն ավարտվել Է օգոստոսի 28-ին, ցուցադրված վերջին էպիզոդը դիտումների ռեկորդ է սահմանել սերիալների շրջանում: Նկարահանման ութերորդ մասը, որն ավարտվել է հուլիսին, կդառնա եզրափակիչը: