Տոկիոյում սկսվել են անվարորդ տաքսիներով ուղևորների առաջին թեստային ուղևորությունները
Hinomaru Kotsu տաքսամոտորային ընկերությունը ZMP ֆիրմայի հետ համատեղ օգոստոսի 27-ին առաջին անգամ թեստային ռեժիմով սկսել է իրականացնել ուղեւորափոխադրումներ անվարորդ ավտոմոբիլներով: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում:
Ավտոմեքենաները երթեւեկում են 5,3 կիլոմետր երկարությամբ ֆիքսված երթուղով՝ Տոկիոյի Օտեմատի եւ Ռոպոնգի շրջանների միջեւ: Փորձը կտեւի մինչեւ սեպտեմբերի 8-ը, իսկ Toyota մինվենի հիմքի վրա անվարորդ տաքսին օրական չորսական ուղերթ կկատարի այդ եւ հակառակ ուղղությամբ:
Hinomaru Kotsu ընկերությունում նշում են, որ այդ փորձն առաջին հերթին նպատակամիտված է վարորդների պակասի խնդրի վերացմանը: Այդ անվարորդ տաքսիները թեստային փորձարկումների հաջողության դեպքում կարող են սկսել Տոկիոյում երթեւեկել 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին:
Ճապոնիայի իշխանություններն անցյալ տարի շուրջ 2,85 տրիլիոն իեն (շուրջ 25 միլիարդ դոլար) են հատկացրել անվարորդ վարման տեխնոլոգիաների զարգացման եւ նոր սերնդի՝ Էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների ստեղծման համար:
Դա բացարձակ ռեկորդ է նման մշակումներ կատարելու ամբողջ ընթացքում, որոնց օժանդակություն է ցույց տալիս է երկրի կառավարությունը: Իշխանությունները հույս ունեն, որ 2030 թվականին Ճապոնիայի ճանապարհներին յուրաքանչյուր հինգերորդ ավտոմեքենան թեկուզեւ մասնակիորեն կերթեւեկի առանց վարորդի մասնակցության, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: