Բաժիններ՝

Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հայտարարել է, որ հնարավոր չէ ԱՄՆ-ի հետ որևէ երկարաժամկետ համաձայնագրի հասնել ուժի միջոցով։

«Սպառնալիքների, վախեցնելու կամ ուժի կիրառման միջոցով որևէ կայուն համաձայնության հասնել հնարավոր չէ», -ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Իրավանին։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պետք է զերծ մնա Իրանի դեմ կրկնվող սպառնալիքներից»։

Դիվանագետն ընդգծել է, որ իրանական կողմը «երբեք բանակցություններ չի վարել սպառնալիքների և ճնշման ներքո»։

«Եթե Վաշինգտոնն իսկապես շահագրգռված է դիվանագիտական ​​լուծմամբ, նա պետք է հրաժարվի սպառնալիքների լեզվից և Իրանի հետ փոխգործակցի փոխադարձ հարգանքի, ինքնիշխան հավասարության և միջազգային իրավունքի լիակատար պահպանման հիման վրա», – եզրափակել է Իրավանին։

Նախորդ օրը Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը ձգձգել է բանակցությունները, և Իրանը ստիպված կլինի բախվել դրա հետևանքներին։

Հունիսի 11-ի վաղ աառվոտյան Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանի թիրախներին հարվածներ հասցնելու մասին։ Ի պատասխան՝ իրանական կողմը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930