Առաջարկում եմ մինչև հուլիսի կեսերն անցկացնել «ընդդիմադիր հանրաքվե». թող ընտրողներն իրենք որոշեն՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ընտրությունները տոտալ կեղծված են։ Դա տեղի է ունեցել բոլորիս աչքի առջև՝ թե՛ քարոզարշավից առաջ (օրինակ՝ թոշակները «արտահերթ» բարձրացնելով), թե՛ ընտրարշավի ընթացքում (վարչական ռեսուրս, քաղաքական հետապնդումներ և այլն) և թե՛ քվեարկության օրը։

Այնուհանդերձ, քպ-ին չի հաջողվել ստանալ ցանկալի արդյունք՝ ո՛չ սահմանադրական մեծամասնություն, ո՛չ էլ 50%+1 ընտրողի քվե։ Չի հաջողվել՝ անգամ տոտալ ընտրակեղծիքով։ Ու դա տեղի է ունեցել մեր գիտակից քաղաքացիների աննախադեպ ակտիվության շնորհիվ։

Մե՞ծ բան է, թե՞ պարզապես փոքր մխիթարանք է։ Չգիտեմ։

Ամեն դեպքում, փաստն այն է, որ ընդդիմությանը քվե տված քաղաքացիներս, ինչպես և 2021-ին, քվե ենք տվել իշխանափոխության, այլ ոչ թե ընդդիմության հետ ատելության խոսքով հարաբերվող քպ-ի խորհրդարանում ընդդիմություն աշխատելու համար։

Ի վերջո՝ ո՞րն է ճիշտ – վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները։

Առաջարկում եմ այս հարցը լուծել հենց ընտրողների կարծիքը գերակա համարելով։ Առաջարկում եմ մինչև հուլիսի կեսերն անցկացնել «ընդդիմադիր հանրաքվե». թող ընտրողներն իրենք որոշեն՝ իրենց ընտրած մարդկանց լիազորում են վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ։ Այս ընթացքում էլ թող հանրային դաշտում ներկայացվեն և քննարկվեն կողմ և դեմ բոլոր փաստարկները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930