Պատրիարք Կիրիլը շնորհակալություն է հայտնել Պուտինին եկեղեցական կյանքի նկատմամբ վերաբերմունքի համար
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եկեղեցական և ժողովրդի կրոնական կյանքին նվիրվածության համար։
«Իմ սրտի խորքից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, այս խոսքերի և Ձեր առաջնորդության համար, հատկապես եկեղեցական կյանքի և, ընդհանուր առմամբ, մեր ժողովրդի կրոնական կյանքի նկատմամբ Ձեր վերաբերմունքի հարցում», – ասել է պատրիարքը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Պուտինը զգայուն մարդ է կրոնական գործոնների նկատմամբ, որոնք ամենահզորներից են։
Հիշեցնենք՝ Պուտինը մայիսի 24-ին հանդիպել է պատրիարք Կիրիլի հետ՝ նրան շնորհավորելու անվանակոչության օրվա կապակցությամբ։



