Վաշինգտոնն ու Թեհրանը պետք է լուծեն իրանական nւրանի nւտիլիզացման հարցը․ Ռուբիո
Միացյալ Նահանգները շարունակում է պնդել, որ իրանական հարստացված ուրանը պետք է ուտիլիզացվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Պետք է զբաղվել հարստացված ուրանի և դրա ուտիլիզացման հարցով։ Եվ, անշուշտ, պետք է զբաղվել ապագայում ուրանի հարստացման հարցով»,- ասել է նա՝ Շվեդիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Իրանի հետ երկխոսության ընթացքը։
Միևնույն ժամանակ, Ռուբիոն հիշեցրել է, որ Վաշինգտոնի գնահատմամբ՝ Թեհրանի հետ դիվանագիտական գործընթացում առաջընթաց կա։
«Կա որոշակի առաջընթաց։ Ես չէի չափազանցնի այն, բայց և չէի նվազեցնի։ Բայց դեռ որոշակի աշխատանք կա անելու»,- նշել է Ռուբիոն։



