Վերընտրվելու դեպքում կդիմի՞ ԵՄ և դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից. Փաշինյանի պատասխանը

Նիկոլ Փաշինյանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խուսափեց ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես կդիմի՞ ԵՄ և դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից։

Bloomberg պարբերականի լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին, թե արդյոք վերընտրվելու դեպքում Հայաստանը պատրա՞ստ է պաշտոնապես դիմել Եվրամիությանն անդամակցության համար և դուրս գալ ԵԱՏՄ-ից։

«․․․Հայաստան-Եվրամիության հարաբերությունների տեսակետից ահռելի պոտենցիալ կա, ես համոզված եմ, որ մենք շատ լուրջ, ռազմավարական նշանակություն նախագծեր ենք իրականացնելու։ Այսօր առիթ ունեցել ենք այդ նախագծերի հայեցակարգը քննարկել և արձանագրել, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում և պետք է շարժվենք հենց այդ ուղղությամբ»,- ի պատասխան ասաց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031