«Ապրիլի 24-ը ոչ թե ողբի, այլ կամքի օր է. այն հիշեցնում է՝ ինչ է պատահում, երբ լռում ենք, մոռանում և դադարում տեր կանգնել սեփական ճակատագրին». Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը գրում է. «Իսկիայում մի Աստվածամայր կա, որը չի ժպտում։

Նա չի մխիթարում:

Նա եկել է պաշտպանելու։

Երբ հույսը սպառվում էր, մարդիկ դիմում էին ոչ թե գթասիրտ Մարիամին, այլ նրան, ով իր գավազանով պատնեշ էր դառնում չարի դեմ։

Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ։

Ապրիլի 24-ը ոչ թե ողբի, այլ կամքի օր է։ Այն մեր ժողովրդին պաշտպանող հենց այդ նույն գավազանն է, որը հիշեցնում է՝ ինչ է պատահում, երբ լռում ենք, մոռանում և դադարում տեր կանգնել սեփական ճակատագրին։

Մեծ խաբկանք է, թե լռությունն ու մոռացությունն ունակ են կանխել աղետը. օրերս՝ համընդհանուր լռության մեջ, հողին հավասարեցվեց Ստեփանակերտի Մայր տաճարը, որը նվիրված էր Աստվածամորը: Հայացքը գավազանակիր Տիրամորն ուղղելու ժամանակն է»:

May be an image of the Basilica of the National Shrine of the Immaculate Conception and text

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930