ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչի է հասցրել Թրամփին Իրանի դեմ պատերազմը
Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջ դրեց համաշխարհային քաղաքականության մեջ ամերիկյան գերիշխանության դարավոր ժամանակաշրջանին: Այս մասին գրում է American Conservative պարբերականը:
«Իրանում վատ կազմակերպված պատերազմը, որը սկսել էր անկում ապրող կայսրությունը, <…> պատմության մեջ, հավանաբար, կհիշվի ոչ այնքան իր անմիջական ռազմական արդյունքներով, որքան ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանության ավարտով։ <…> Դոնալդ Թրամփը բաց թողեց հաջորդ 250 տարիների ընթացքում մեծ տերություն վերաձևավորելու հնարավորությունը»,- նշվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակը նշում է, որ Միացյալ Նահանգները կկարողանա շարունակել իր գոյությունը միայն այն դեպքում, եթե հասկանա ռազմական արկածախնդրությունների անխոհեմ բարձր ծախսերի կործանարարությունը։



