Բաժիններ՝

Ուկրաինան սպառազինության և դրոնների արտահանման համաձայնագրեր է կնքել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ և Կատարի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է ուկրաինական սպառազինության և անօդաչու թռչող սարքերի արտահանման շուրջ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի հետ տասնամյա համաձայնագրեր կնքելու մասին:

X-ում արված գրառման մեջ նա նշել է, որ  Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի 11 երկրից արդեն կան համապատասխան հայտեր, բացի այդ, Զելենսկու խոսքով, Կիևն աստիճանաբար դիտարկում է նաև Կովկասը:

Նախատեսվում է սպառազինության համատեղ արտադրություն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ երկրներում:

Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել եվրոպական երկրների, մասնավորապես Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Նիդեռլանդների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930