«Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից` նա չի կարող կատարել օրենքով արգելված արարք և պատասխան չտալ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի պատասխանը` Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում
ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «յուրահատուկ» բառապաշար է օգտագործել լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում։ ՔՊ-ականն, անդրադառնալով կրծքով կերակրող մորը բերման ենթարկելու փաստին, ասել է.
«Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից, չի կարող այնպես լինել, որ մարդը կատարի օրենքով արգելված արարք՝ քրեական և, հղում անելով իր կրծքերին, ասի՝ ինձ չպետք է ձերբակալեն։ Երբեք կրծքերը և նրանց կիրառելիությունը կոնկրետ իրավիճակներում չեն կարող ինդուլիգենցիա լինել»։



