Բաժիններ՝

Շվեդիայի թագավորը ժամանել է Ուկրաինա

Շվեդիայի Կառլոս XVI Գուստավ թագավորը ժամանել է Ուկրաինա։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը։

Զելենսկու և Շվեդիայի թագավորի հանդիպումը տեղի է ունեցել Լվովում։

Զելենսկին հայտնել է, որ թագավորն իր այցը սկսել է՝ հարգանքի տուրք մատուցելով Ուկրաինայի զոհված զինվորների հիշատակին։

Սա Շվեդիայի թագավորի առաջին այցն է Ուկրաինա վերջին 18 տարվա ընթացքում: Վերջին անգամ Կառլ XVI Գուստավն Ուկրաինա է այցելել 2008 թվականին՝ թագուհի Սիլվիայի հետ միասին։

Կառլոս XVI Գուստավին ուղեկցող պատվիրակության կազմում է նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930