Մատվիենկոն Թուրքիայում է
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) 152-րդ վեհաժողովին։ Այս մասին հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։
«Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Թուրքիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ստամբուլում մեկնարկող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Վալենտինա Մատվիենկոն ելույթ կունենա վեհաժողովի լիագումար նիստի ընդհանուր քննարկման շրջանակում, որը այս տարի նվիրված է «Հույսի ամրապնդում, խաղաղության և արդարության ապահովում ապագա սերունդների համար» թեմային, ինչպես նաև կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ», — ասվում է հաղորդագրությունում։



