ՌԴ Ուրալի երկրամասում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարի և նրա որդու վերաբերյալ դատավճիռ է կայացվել
Եկատերինբուրգի Կիրովի շրջանային դատարանը ՌԴ Ուրալի երկրամասում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկուն և նրա որդուն՝ Մութվալի Շիխլինսկուն, մեղավոր է ճանաչել պետական ծառայողի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Համաձայն դատավճռի՝ Շահին Շիխլինսկին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, իսկ նրա որդին՝ 8 տարվա:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Շահին Շիխլինսկին դատապարտվել էր նաև 22 տարվա ազատազրկման՝ 2001 և 2011 թվականներին կատարված սպանության և սպանության փորձի մեղադրանքով: Սփյուռքի նախկին ղեկավարն ընդհանուր առմամբ ստացել է 24 տարվա բանտարկություն: Առաջին 4 տարին նա կանցկացնի բանտում, իսկ մնացած մասը՝ խիստ ռեժիմի գաղութում:
Հիշեցնենք նաև, որ 2025 թվականի հուլիսին Շահին Շիխլինսկին բերման էր ենթարկվել Եկատերինբուրգի «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտ:



