Իսրայելը շարունակել է հարվածել Լիբանանին

Մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են խաղաղությունը հաստատել, Իսրայելը շարունակել է հարվածել Լիբանանին՝ պնդելով, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: «Հեզբոլա»-ն ևս պատասխան հարվածներ է հասցրել: Կան զոհեր և վիրավորներ:

Իսրայելը համաձայնել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Լիբանանի ներկայացուցիչների հետ բանակցել խաղաղության շուրջ: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը, սակայն, պնդել է, որ «Հեզբոլա»-ն չպետք է մասնակցի դրանց:

«Իսրայելը հրաժարվել է քննարկել հրադադարի հարցը «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպության հետ, որը շարունակում է հարձակվել Իսրայելի վրա և երկու երկրների միջև խաղաղության հիմնական խոչընդոտն է», – հայտարարել է դեսպան Յեխիել Լեյթերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930