Բաժիններ՝

Ավտոմեքենան հանդիպակաց գոտում է բախվել ՆԳՆ–ի ավտոբուսին. ՔԿ–ն` վթարի մասին

ՀՀ քննչական կոմիտեն հերքում է լուրն այն մասին, որ այսօր վթարի մեջ հայտնված ավտոբուսն առնչություն ունի Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան հետ։ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում` նշելով, որ վթարի վերաբերյալ 2 կեղծ լուր է շրջանառվում։

«Համացանցում շրջանառվում է ապատեղեկատվություն՝ իբր տեղի ունեցած վթարը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի մեղավորությամբ է եղել: Սակայն դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուսին: Մյուս ապատեղեկատվությունը կապված է ոստիկանության գվարդիայի ավտոբուսի՝ ՀՀ վարչապետի ավտոշարասյանն ուղեկցելու հետ, որը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված տրանսպորտային միջոցով ուղևորվել են Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու»,– գրել է նա։

Հիշեցնենք` ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են «Նիսսան» մակնիշի մեքենան և ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը։ Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 12-ը՝ տուժել։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930