«Գնահատում ենք Թուրքիայի դիրքորոշումը պատերազմի ընթացքում». Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «X» էջում գրառում է արել Թուրքիայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Փեզեշքիանը նշել է, որ գնահատում է Թուրքիայի դիրքորոշումը, որը ցուցաբերել է ամերիկա-իսրայելական ուժերի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմի ընթացքում։

Փեզեշքիանը մասնավորապես նշել է.

«Մենք գնահատում ենք Թուրքիայի դիրքորոշումը՝ դատապարտելով Իրանի դեմ դաժան հարձակումները, և հատկապես թուրք ժողովրդի տպավորիչ համերաշխությունն Իրանի հետ»։

Նշենք, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադար հաստատելու շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930