Բաժիններ՝

Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների։ Մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Վենսն ասել է, որ ամերիկյան կողմը «անհամբերությամբ սպասում է բանակցություններին»։

«Կարծում եմ՝ դրանք դրական կլինեն։ Ինչպես ԱՄՆ նախագահն է ասել՝ եթե իրանցիները պատրաստ են բարեխիղճ կերպով բանակցել, ապա մենք պատրաստ ենք ձեռք մեկնել։ Եթե նրանք փորձելու են խորամանկել մեզ, ապա կտեսնեն, որ բանակցող խումբը դա չի ընդունի։ Մենք կփորձենք դրական բանակցություններ անցկացնել։ Նախագահը մեզ բավականին հստակ հրահանգներ է տվել», – լրագրողների հետ Վենսի զրույցի տեսանյութն է տարածել NEWS9 Live-ը։

ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ի գիշերը համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։ Կողմերը Պակիստանում բանակցություններ կվարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930