Թուրքիան չի բացառում Հարավային Կովկասում համագործակցության մեխանիզմի ստեղծումը

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը Ստամբուլում ապրիլի 15-19-ը կայանալիք «Միջխորհրդարանական միության» (ՊԱԲ) 152-րդ գլխավոր ժողովից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք «ՊԱԲ» Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում, որին մասնակցելու համար Ստամբուլ են մեկնելու նաև Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահները, նախատեսվում է եռակողմ հանդիպում, վերջինս ասել է.

«Թուրքիան սկզբից ևեթ հավատացել է, որ Հարավային Կովկասում հնարավոր է ստեղծել մի մեխանիզմ, որտեղ բոլոր երկրները կարող են համագործակցել»:

Ըստ Քուրթուլմուշի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած մերձեցումը Թուրքիան համարում է չափազանց դրական և կարևոր։ Նշելով, որ Հարավային Կովկասում նոր հավասարակշռություն է ստեղծվել «Ղարաբաղն օկուպացիայից ազատագրվելով» (Լեռնային Ղարաբաղը/Արցախն Ադրբեջանի կողմից ամբողջությամբ բռնազավթվել է 2023-ի սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի արդյունքում-խմբ) Քուրթուլմուշը հավելել է․

«Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով կարող են լինել և՛ խորհրդարանական, և՛ քաղաքական մակարդակում եռակողմ հարաբերություններ այնպես, ինչպես որ այլ երկրների հետ մեր հարաբերություններն են։ Բացի այդ, դրանք կարող են Կովկասի մյուս երկրների վրա էլ տարածվել։ Մենք տեսնում ենք, որ զարգացումները դրական ուղղությամբ են ընթանում և հույս ունենք, որ հնարավորինս շուտ, տա Աստված, ամբողջ Հարավային Կովկասը կվերածվի լիարժեք խաղաղության մթնոլորտի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930