Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է ապրիլի 8-ին Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, ինչպես նաև վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է քաղաքացիական անձանց կորուստը և խորապես մտահոգված է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճով։ Նա իր խորին ցավակցություն է հայտնում Լիբանանի կառավարությանը և ժողովրդին և վիրավորներին մաղթում է արագ և լիարժեք ապաքինում», – նշել է խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

ՄԱԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի հայտարարությամբ Լիբանանում շարունակվող ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում հրադադարի և տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու ջանքերի համար։ Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

«Միջազգային իրավունքը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքը, պետք է մշտապես հարգվի։ Քաղաքացիական անձինք և քաղաքացիական օբյեկտները պետք է միշտ պաշտպանված լինեն, և նրանց դեմ ուղղված հարձակումներն անընդունելի են։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- նշված է հայտարարության մեջ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 8-ին Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանի տարբեր շրջաններում զոհերի թիվը հասել է 182-ի, իսկ վիրավորներինը՝ 890-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930