Թուրքիան բժշկական օգնություն է ուղարկել Իրան
Թուրքիան բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն: Գերատեսչության տվյալներով՝ օգնությունը կազմակերպվել է Իրանի կողմից ներկայացված կարիքների հիման վրա, իսկ դեղամիջոցներն ու սարքավորումները հավաքագրվել են տարբեր քաղաքներից:
Նշվում է, որ ուղարկված բեռը ներառում է ավելի քան 200 օգնության փաթեթ: Դրանում առկա է 70 տեսակ դեղորայք, 33 տեսակ տարբեր տեսակի բժշկական նյութեր և 240 միավոր բժշկական տեխնիկա, ինչպիսիք են՝ ռենտգեն, ուլտրաձայնային, շնչառական, ԷԿԳ և այլ բժշկական սարքավորումները։



