Իսրայելը հարվածել է Իրանի երկաթուղային գծերին և 10 կարևոր կամուրջների
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ձեռնարկած զենքի տեղափոխության գործընթացը կանխելու նպատակով Իսրայելի օդուժը հարվածել է Իրանի մի քանի կամուրջների և առանցքային երկաթուղային գծերին. այս մասին, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է The Times of Israel թերթը։
Հաղորդվում է, որ հարվածելուց առաջ Իսրայելի պաշտպանության բանակը Իրանի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև ապրիլի 7-ի երեկո հեռու մնան երկաթուղային ենթակառուցվածքներից։
Իսրայելցի զինվորականներն ընդգծել են, Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումների նպատակն է տնտեսական վնաս հասցնել այս երկրի իշխանություններին։
Ավելի վաղ իրանական IRNA լրատվական գործակալությունը հաղորդել էր Իրանի Սպահան նահանգի Քաշան և Կում քաղաքներում գտնվող երկու կամուրջներին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածելու մասին։



