«Բարսելոնայի» նախագահը պատասխանել է Ֆլիկի ապագայի վերաբերյալ հարցին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ապագայի մասին։
«Մրցաշրջանի ավարտին մենք դա հանգիստ կքննարկենք: Նա դրա հրատապ կարիքը չունի։ Նա շատ ազնիվ է ինքն իր հետ և չափազանց պրոֆեսիոնալ։ Կարծում եմ՝ Ֆլիկը արժանի է պայմանագրի երկարաձգմանը, բայց նա նախընտրում է գնահատել իրավիճակը մրցաշրջանի վերջում և այնուհետև որոշում կայացնել»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։
«Բարսելոնան» ներկայումս գլխավորում է Իսպանիայի առաջնության աղյուսակը 73 միավորով։ Ֆլիկը կատալոնական ակումբը ղեկավարում է 2024 թվականից։ Նրա պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։




