Կալլասը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ում ոչ ոք չի փոխարինի ԱՄՆ-ին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը խոստովանել է, որ ոչ ոք չի կարող փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում, եթե Վաշինգտոնը դուրս գա դաշինքից։

Ապրիլի 1-ին Telegraph-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ լրջորեն մտածում է ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու մասին. պատճառը դաշինքի ներկայացուցիչներն են, որոնք հրաժարվեցին օգնել ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողության ընթացում։ Թրամփն ասել է, որ միշտ ՆԱՏՕ-ն համարել է «թղթե վագր» և նշել է, որ Ռուսաստանը նույնպես գիտակցում է դա։

«Իհարկե, ոչ ոք չի կարող փոխարինել ամերիկացիներին, քանի որ ՆԱՏՕ-ն կառուցված է դաշինքային հարաբերությիւնների վրա։ Բայց մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս հարաբերությունները գործեն, չնայած, ցավոք, դրանք միշտ երկկողմանի են։ Սա է խնդիրը»,- ասել է Կալլասը ETV-ին տված հարցազրույցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930