Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում. տուժածներ կան
Չարենցավանի դատարանում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի ու տուժող կողմի հարազատների միջև։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց դատական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ծովինար Խաչատրյանը։
«Կողմերը հարձակվել են իրար վրա, արդյունքում տուժել է դատական կարքադրիչը։ Նա ունի վնասվածք գլխի շրջանում։ Այս պահին իրեն բավարար է զգում»,– ասաց նա։
Ըստ լրատվամիջոցների` լարված իրավիճակը պահպանվում է, կարգադրիչների գործողությունների արդյունքում ծանր հետևանքներ չեն եղել, քանի որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրանց մեջ եղել են նաև դանակով զինված քաղաքացիներ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` միջադեպը տեղի է ունեցել ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ։



