Ինդոնեզիան պահանջել է ՄԱԿ-ից հետաքննել Իսրայելի հարվածներից ինդոնեզացի խաղաղապահների զոհվելու միջադեպը
Ինդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ UNIFIL-ի կազմում իր երեք խաղաղապահների մահվան գործով։ Նրանք զոհվել էին Լիբանանի հարավում՝ Իսրայելի հարվածներից հետո։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարություն է արել ՄԱԿ-ում Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ումար Հադին՝ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ։
Հադին հայտարարել է, որ իրենց բավարար չեն Իսրայելի արդարացումները և իրենք պահանջում են ՄԱԿ-ից ուղիղ հետաքննություն սկսել կատարվածի առնչությամբ։
Ինդոնեզիան այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Իսրայելի ռազմական գործողությունները լուրջ վտանգի են ենթարկում Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահներին։
Ինդոնեզացի խաղաղապահները զոհվել են երկու առանձին միջադեպերի ժամանակ հարավային Լիբանանում։
Ինդոնեզիան ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցում է ավելի քան 2700 հոգանոց անձնակազմով։



