Բաժիններ՝

Հայաստանի մարմնամարզության առաջնության բոլոր հաղթողները հայտնի են

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 27-28-ը կայացել են Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունները:

Տղամարդկանց պայքարում առանձին գործիքների եզրափակիչներում լավագույնս հանդես  եկան և ոսկե մեդալներ նվաճեցին Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչիկյանը (ազատ վարժություններ), Արթուր Դավթյանը (օղակներ), Արթուր Դավթյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ) և Էրիկ Բաղդասարյանը (պտտաձող):

Կանանց մրցումներում չեմպիոնը (հավասարակշռության գերան, ազատ վարժություններ, հենացատկ, զուգափայտ) Ժաննա Թևոսյանն է:

Ավելի վաղ հայտնի էին դարձել  բազմամարտի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները: Տղամարդկանց պայքարում առաջինը Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բացարձակ գավաթակիր Համլետ Մանուկյանն էր, երկրորդ տեղում աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը, իսկ եռյակը եզրափակել էր Ռոբերտ Գյուլումյանը:

Կանանց մրցաշարի առաջինից երրորդ տեղերը համապատասխանաբար կիսեցին Արիանա Բեգլարյանը, Մարիետա Բուչախչյանը, Ժաննա Թևոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031