Սրանից ավելի լավ խոստովանություն «խաղաղության» սեփական օրակարգի փուչ լինելու մասին, հնարավոր չէ պատկերացնել. Հովակիմ Զաքարյան
«Ես եմ կառավարությունը, ես եմ խաղաղությունը». այս վերտառությամբ հրապարակում է արել ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը՝ կից տեղադրելով «կեղծ խաղաղություն» -ը խորհրդանշող լուսանկար:
«Երբ մի ղեկավար, որի օրոք մի քանի պատերազմ է եղել, ասում է՝ «եթե ինձ չընտրեք, նորից պատերազմ կլինի», դա այլևս խաղաղության խոստում չէ։ Դա խոստովանություն է։
Խոստովանություն ընտրություններից առաջ, և սրանից ավելի լավ խոստովանություն «խաղաղության» սեփական օրակարգի փուչ լինելու մասին, հնարավոր չի պատկերացնել։ Ունենալով բացարձակ իշխանություն՝ այս մարդիկ չեն կառուցել իրական խաղաղության համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմք՝ ուժեղ բանակ, աշխատող պետական համակարգ, խելացի դիվանագիտություն ու դաշնակիցներ, ազգային ներուժի լիարժեք օգտագործում։
Այս ամենի փոխարեն կա մեկ մարդուց կախված խաղաղություն (ըստ ներկա իշխանության)։
Շնորհակալ լինենք այս խոստովանության համար»,- գրել է գիտնականը:



