«Փաշինյանի «ամենօրյա սրտիկի» տակ ոչ թե իր կողմից քարոզվող «դեմոկրատիան» է, այլ թաքնված տիրանը, ով ժամանակ առ ժամանակ պատռում է այդ ծխածակույթն ու դուրս ժայթքում». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի մատուցածը, այսինքն այն, ինչը նա ներկայացնում է հասարակությանը, ընդամենը նախապես պլանավորած ու գծած սցենար է, և որ այն վիզուալ պատկերներն ու գեղեցիկ ռիլային կադրերը, որոնք տեսնում ենք, ընդամենն իմիտացի է, ծխածածկույթ, որն, ի դեպ, ապացուցում է հենց Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն ցանկացած ոչ ստանդարտ իրավիճակ և իր սցենարից դուրս դրվագ նրան հեշտությամբ տանում է անադեկվատության և ագրեսիայի դաշտ, և հենց այդ ժամանակ էլ բոլորս տեսնում ենք իրական Փաշինյանին՝ չար, բոլորից զզվող, ինքն իրեն տիրապատել չկարողացող մի էպիկ կերպարի։

Ասվածի ցցուն օրինակն օրերս մետրոյում տեղի ուենցած միջադեպն էր՝ արցախցի կնոջ ու նրա մանկահասակ երեխայի ներկայությամբ։ Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե դրսում՝ տեսախցիկների առաջ, կնոջ հասարակ հակադրմանը և իր ասած մտքի հետ չհամաձայնելու դեպքում նման լաչառ կերպ է իրեն պահում, այդ դեպքում եկեք միացնենք մեր երևակայությունը և ենթադրենք, թե ի՞նչ է տեղի ունենում ՔՊ նիստերի կամ փակ քննակրումների ժամանակ։ Ակնհայտ է, որ ոչ ոք չի հանդգնի, համարձակություն չի ունենա Փաշինյանի ասած կարծիքին հակառակվել կամ տարբերվող տեսակետ արտահայտել՝ միանգամից կդառնա քարկոծման ու գանահարման թիրախ։ Այսինքն Փաշինյանի դեսպոտիզմ ամենուր է և չունի ոչ մի սահման՝ անկախ նրանից, թե ով է իր դիմաց կանգնած։

Ըստ էության՝ Փաշինյանի բարի ժպիտի ու «ամենօրյա սրտիկի» տակ ոչ թե իր կողմից քարոզվող ու գովազդվող «դեմոկրատիան» ու «ազատ խոսքն» է, այլ թաքնված տիրանը, ով ժամանակ առ ժամանակ պատռում է այդ ծխածակույթն ու դուրս ժայթքում (ինչպես հաճախ տեսնում ենք՝ ճղճղոց, գոռգոռոց, հիստերիա)։ Այլ կերպ ասած՝ մի դեսպոտի քմահաճույքով ու կապրիզով տարվում է պետական քաղաքականություն ու աշխարհաքաղաքական վեկտոր, որը, ինչպես տեսնում ենք, շատ հաճախ կործանարար հետևանքներ է ունենում։

Հատկանշական է այն, որ նման բռնապետական դրսևորումների ու միանձնյա որոշումների մեկ անգամ չէ, որ բոլորս ականատես ենք դարձել․ հայտնի դրվագներից մեկը, երբ պարզվեց, որ ողջ ԱԳՆ ապարատը՝ ԱԳ նախարարի գլխավորությամբ, ընդյանրապես տեղյակ չի եղել բանակցային գործընթացից, ամեն ինչ կատարվել է Փաշինյանի ճաշակով՝ ՀՀ անունից։

Կարճ ասած՝ կարող ենք արձանագրել, որ ներկայումս չկա ոչ մի պետական համակարգ, չկան հակակշիռների ու զսպման որևէ գործիքակազմ, կա Նիկոլ Փաշինյան, ով շատ հաճախ իր էմոցիոնալ պոռթկումների ու ոչ անադեկվատ պահվածքի պատճառով կրախի առաջ է կանգնեցնում ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլև մի ամբողջ ազգի։

Լրացված.

Հ.գ. Մինչ տեքստը հապարարակեցի՝ աչքովս ընկավ, թե քպ-ականներն ինչպես են տարածում Հակոբ Ասլանյանին քպ նիստում ստորցնելու տսանյութը: Սա ասածիս ապացույցն է, նաև ցուցիչ, թե ինչպես են բոլոր քպ-ականները գլուխները կախ հետևում Փաշինյանի հոխորտանքներին: Պատկերը սա է, շատ բան չի հանրայնացվում, տեսանյութերի տեսքով մնում են արխիվում՝ հստակ տեղով ու ժամով ֆիքսված, համապատասխան քպ-ականին նվաստացելու ու բռնի մեջ պահելու նպատակով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031