Փիղը հարձակվել է թուրք զբոսաշրջիկների վրա
Թուրք զբոսաշրջիկների 20 հոգանոց խումբը մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ սաֆարի տուրի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շրջագայության ընթացքում զբոսաշրջիկները տեսնելու էին գնացել փղերին և այդ ընթացքում զբոսաշրջիկներից մեկը փորձել է դիպչել փղին, որից հետո փիղը բարկացել ու հետապնդել է նրանց։ Այդ կադրերը մեքենայից ֆիքսել է զբոսաշրջիկներից մեկը ու պատմել, որ մինչ սաֆարի տուրի մեկնարկը իրենց զգուշացվել էր ցածր խոսել, ոչ մի դեպքում չդիպչել կենդանիներին և նրանց հետ կոնտակտի դուրս չգալ։
Ականատեսներից մեկը, ով մեկնել է տուրի Թուրքիայի Ամասիա քաղաքից, նշում է, որ իրականում շատ վախենալու տեսարան էր, չնայած նրան, որ մյուսները ասում էին, թե փիղը ոչինչ էլ չի անի։
Ըստ նրա՝ զբոսավարն իր 11 տարվա պրակտիկայի ընթացքում նման դեպքի չի առնչվել ու նշել է, որ այդ փիղը կշռում էր մոտ 5 տոննա։



