Թուրքիան ՄԱԿ-ում կներկայացնի COP31-ի իր տեսլականը
Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրաթ Քուրումը մարտի 27-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում՝ ներկայացնելով COP31 համաժողովի անցկացման Թուրքիայի տեսլականը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քուրումը կներկայացնի «գործնական COP» մոտեցումը՝ շեշտելով երկխոսության, փոխհամաձայնության և գործնական քայլերի կարևորությունը կլիմայական խնդիրների լուծման գործում։
Նախարարը ԱՄՆ կատարած եռօրյա այցի շրջանակում նաև հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Քննարկումների օրակարգում կլինեն կլիմայի փոփոխության դեմ պայքարը, մաքուր էներգիայի զարգացումը և «Զրո թափոն» նախաձեռնությունը։
Մարտի 30-ին ՄԱԿ-ում նախատեսվում են նաև «Զրո թափոնների միջազգային օրվա» միջոցառումներ, որոնց կմասնակցի նաև թուրքական պատվիրակությունը։



