Ռոբերտ Ամստերդամը Սամվել Կարապետյանի անունից դիմում է Եվրոպական միությանը

Ձեզ եմ դիմում Սամվել Կարապետյանի անունից, որը «Ուժեղ Հայաստան» կուսակացության առաջնորդն է և Հայաստանում համարվում է քաղաքական բանտարկյալ՝ զրկված լինելով առաջիկա ընտրություններին լիարժեք մասնակցելու հնարավորությոնից. ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ հրապարակելով նաև տեսանյութ։

«Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար։ Թեև մենք ողջունում ենք ԵՄ արագ արձագանքման խմբի գործողումը Հայաստան՝ մեր պահանջը հստակ է.

▪️Առանցքային ուշադրություն պետք է դարձվի իրավունքի գերակայությանը:

▪️Հավասարապես և թափանցիկ կերպով աջակցությունը պետք է ցուցաբերվի բոլոր քաղաքական կուսակցություններին:

▪️Խմբի գործունեությունը պետք է բաց լինի հայաստանյան բոլոր շահագրգիռ կողմերի և հանրային խմբերի համար»,-տեսանյութին կից գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031