Իշխանամետ քաղաքագետ Սերգեյ Մարկովի դեմ «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրության խախտման երկրորդ արձանագրությունն է կազմվել
Մոսկվայի Տագանսկի դատարանը գրանցել է Մարկովի դեմ երկրորդ վարչական գործը՝ «օտարերկրյա գործակալի» պարտականությունները չկատարելու համար, հայտնում է «Մեդիազոնան»։
Գործի հարուցման առիթ է հանդիսացել առանց «օտարերկրյա գործակալի» կարգավիճակի նշման «նյութերի արտադրությունը»։ Այս հոդվածով երկու վարչական արձանագրությունը կարող են հիմք դառնալ քրեական գործի հարուցման համար։
Մարկովի դեմ առաջին վարչական գործը հարուցվել էր 2025 թվականի նոյեմբերին։ Այն ժամանակ նրան մեղադրում էին այն բանի համար, որ նա Արդարադատության նախարարությանը չի հայտնել իր՝ «օտարերկրյա գործակալ» լինելու մասին։
Սերգեյ Մարկովը «օտարերկրյա գործակալ» էր ճանաչվել օգոստոսին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրապարակավ գովելուց կարճ ժամանակ անց։



