Վենսը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի հետ բանակցություններ սկսելու ջանքերը
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի հետ բանակցություններ սկսելու ջանքերը, ինչպես նաև հակամարտությունը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի տարրերը. այդ մասին հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
«Վենսը երկուշաբթի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ և քննարկել Իրանի հետ բանակցություններ սկսելու ջանքերը»,-գրել է Ռավիդը X սոցիալական ցանցում։
Անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ Վենսը և Նեթանյահուն քննարկել են նաև Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի բաղադրիչները։



