Ադրբեջանը հայտարարել է, որ դեռևս սպասում է Իրանի պատասխանին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Դրա մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Նախարարները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմական էսկալացիան կանխելու հնարավոր ջանքերի վերաբերյալ։ Ընդգծվել է նաև Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևորությունը։

Բայրամովը կրկին ընդգծել է Նախիջևանի վրա Իրանից անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտի վերաբերյալ ադրբեջանական կողմի սպասումները։ Կողմերը միաժամանակ մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցերի շուրջ», նշվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031